Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ն կարող է վերածվել միակուսակցական պետության, եթե Դեմոկրատական կուսակցությունը հաղթի 2028 թվականի ընտրություններում։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի գործարար Իլոն Մասկը։
«Իմ գլխավոր մտահոգությունն այն է, որ եթե 2028 թվականին դեմոկրատները հաղթեն Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում, ինչպես նաև նախագահի պաշտոնի համար պայքարում, ապա դա կհանգեցնի նրան, որ Ամերիկան ընդմիշտ կվերածվի միակուսակցական պետության, և ժողովրդավարությունն իր որևէ էական իմաստով կվերանա»,– գրել է նա X սոցիալական ցանցում։
Մասկի կարծիքով՝ իշխանության նկատմամբ լիակատար վերահսկողություն ստանալու դեպքում Դեմոկրատական կուսակցությունը քայլեր կձեռնարկի իր գերիշխանությունն ամրապնդելու համար։ Մասնավորապես, նա կարծում է, որ կուսակցությունը կարող է Կոլումբիայի դաշնային շրջանին և Պուերտո Ռիկոյին նահանգի կարգավիճակ տալ, օրինականացնել բոլոր ապօրինի միգրանտների կարգավիճակը և ավելացնել ԱՄՆ գերագույն դատարանի դատավորների թիվը՝ այդ պաշտոններում իր համակիրներին նշանակելու նպատակով։