Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների և սահմանված չափանիշներին չհամապատասխանող կահույքի դուրսբերման աշխատանքները և այլ իրավաչափ գործողություններն ազատազրկված անձանց մոտ առաջացնում էին դժգոհություններ, որոնք ուղեկցվում էին անօրինական պահանջներով։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը:

 

«Հոկտեմբերի 24-ին ծառայողների կողմից վերոնշյալ հերթական գործողությունների իրականացման ընթացքում ազատազրկված անձինք խաթարել են հիմնարկի բնականոն աշխատանքը, ցուցաբերել են անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք և բացահայտ ագրեսիվ վարքագիծ՝ ֆիզիկական ուժ գործադրելով ծառայողների նկատմամբ։

 

Քրեակատարողական ծառայողների կողմից տարված բացատրական և կանխարգելիչ աշխատանքների արդյունքում իրավիճակը կարգավորվել է։

 

Ներկայում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը կայուն է և գտնվում է ամբողջական վերահսկողության ներքո։

 

Միաժամանակ հարկ է նշել, որ նմանօրինակ անհնազանդության դրսևորումները հակաօրինական են և առաջացնում են օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության հիմքեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

567