Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ին և 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևելյան և արևելյան2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21/վրկ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ին կնվազի 5-8 աստիճանով։

196