Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին:

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ռուբեն Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ Ալեքսանդրա Պամելա Քոուլն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ գործակցության զարգացմանը:

Զրուցակիցները խոսել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ խորացող համագործակցությունից, քննարկել տարածաշրջանային հարցեր:

643