Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը պնդել է, որ Ադրբեջանը, Թուրքիան և Պարսից ծոցի մի քանի երկրներ օգնում են Վաշինգտոնին Իրանին «պատժլու» հարցում՝ առևտրային նավերի ռմբակոծության համար։
Քաղաքական գործչի խոսքով՝ սա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային, ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային և Կատարին, ինչպես նաև Պարսից ծոցի այլ երկրներին։

«Մենք տեսնում ենք, որ շատ երկրներ, նույնիսկ եթե երբեմն չեն ցանկանում հրապարակայնորեն դա ասել, մեծ ոչ պաշտոնական աշխատանք են կատարում՝ մեզ օգնելու համար, որ Իրանը պատժվի առևտրային նավերի ռմբակոծության համար»,- ասել է Վենսը։

Ամերիկացի քաղաքական գործիչը չի մանրամասնել, թե վերոնշյալ երկրները ինչպիսի օգնություն են ցուցաբերում, կամ մանրամասներ չի տրամադրել Իրանի ենթադրյալ գործողությունների մասին։

180