Գյումրիում հանրային սննդի կետերից մեկը չի աշխատի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սամվել Դիլոյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Շահումյան փողոց 125/6):
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կասեցման հիմքը ստուգման արդյունքում հայտնաբերված՝ սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Ի մասնավորի՝
- սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, բացառել թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ,
- սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի մշակման հատվածի մեջ,
- չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան,
- հատակը, դռները, առաստաղը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, պահվել են ոչ նորոգ վիճակում, ինչը թույլ չի տվել իրականացնել պատշաճ մաքրում ու ախտահանում, եղել է կեղտի կուտակում և մասնիկների թափվելու վտանգ:
Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
04 Սեպտեմբեր, 2026 11:24
79