3-ամյա Տիգրանը խեղդամшհ է արվել. ո՞վ է մարդասպшնը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է երեխային։ Այս մասին քիչ առաջ ԱԺ ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել էր հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։
Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել էին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
03 Նոյեմբեր, 2025 12:46
516