Դեկտեմբերի 28-ին, ժամը 4.45-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Աբովյան քաղաքի խանութներից մեկի մոտ տեղադրված սրճեփ սարքը կոտրում են։

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները դեպքի վայրում արձանագրեցին, որ փորձել են հափշտակել սրճեփ սարքի մետաղադրամները, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չեն հասցրել։

Իրավապահների անհետաձգելի միջացառումները կարճ ժամանակ անց արդյունք տվին։ Հաղորդումից մոտ կես ժամ անց ոստիկանները Աբովյան քաղաքի Պիոներական փողոցում հայտնաբերեցին և, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Երևանի 22-ամյա մի բնակչի, րոպեներ անց՝ Աշտարակի 23-ամյա մի բնակչի՝ իր մեքենայով հանդերձ։

Ոստիկանությունում Երևանի 22-ամյա բնակիչը խոստովանեց, որ ինքն է փորձել հափշտակել սրճեփ սարքի մետաղադրամները։ Բերման ենթարկվածը խոստովանեց նաև, որ նույն օրը, ժամը 3-ի սահմաններում, հարմարեցված գործիքով բացել է Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի սրճեփ սարքերից մեկի մետաղադրամների արկղը և հափշտակել մետաղադրամներ, որոնք պահել է Աշտարակի 23-ամյա բնակչի մեքենայում։
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։

29 Դեկտեմբեր, 2020 23:20
351
; ;