«Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ինտերը» Facebook-յան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է կատարել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Նոյեմբերի 23-ին կայանալիք միլանյան դերբիից առաջ ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացված են Մխիթարյանի խփած գոլերը «Միլանի» դարպասը։
«Դերբիներում խփած բոլոր գոլերը՝ հայկական գնացքի՝ Մխիթարյանի կողմից։ Հետևեք մեզ՝ ավելի շատ Հայաստանի մասին բովանդակության համար», — ասված է տեսանյութին կից գրառման մեջ։
Տեսանյութում օգտագործվել է Եվրատեսիլ-2025-ի Հայաստանի ներկայացուցիչ Պարգի «Survivor» երգը։
17 Նոյեմբեր, 2025 15:36
1172