Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնություն․ Հայաստանը հոկտեմբերի 16-ին ունի 3 ներկայացուցիչ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 3 մասնակից:
Երևանի ժամանակով 15:00-ին երիտասարդների 69 կգ քաշային կարգի մրցապայքարին կմասնակցի Մերի Միսակյանը:
Ժամը 19:00-ին մրցահարթակ դուրս կգան մինչև 23 տարեկան ու 75 կգ քաշային ծանրորդները, այդ թվում՝ Տիգրան Կարապետյանը:
Եվ ժամը 21:00-ին երիտասարդների 85 կգ քաշային կարգում հանդես կգա Նարեկ Մկրտչյանը:
16 Հոկտեմբեր, 2026 15:05
70