Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել իշխանությունը բռնի զավթելու, սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու, ինչպես նաև կրոնական ատելություն և թշնամանք հրահրելու կոչերի առնչությամբ։

Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ գերատեսչությունը տեղեկություններ է ստացել սոցիալական ցանցերում տարբեր անձանց կողմից նմանատիպ կոչեր պարունակող նյութերի տարածման մասին։ Հայտնաբերված անձանց թվում է Թուրքիայի քաղաքացի, 1975 թվականին ծնված Ջելալ Չիֆթչին՝ «Şanlıurfa Olay» թերթի սյունակագիրը։

Ստացված տեղեկությունների հիման վրա իրականացվել է հետաքննություն։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախարարների կաբինետի՝ թիվ 309 որոշման ընդունումից հետո պարբերաբար տարածվել են կրոնական ծայրահեղական բնույթի նյութեր, այդ թվում՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված բովանդակություն։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ այդ նյութերը պարունակել են պետական հեղաշրջման, ուժի կիրառմամբ իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կոչեր, ինչպես նաև բռնության միջոցով կրոնական ատելություն և թշնամանք հրահրելու ու խրախուսելու ուղերձներ։

Բացի այդ, հայտնաբերվել են տարբեր վերնագրերով տարածված բազմաթիվ այլ ծայրահեղական կոչեր, հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։

141