Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 08։40-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին՝ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Toyota և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները վարորդներին և ուղևորներին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հատուկ գործիքներով ավտոմեքենաները հեռացրել իրարից:

337