Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Nvidia-ի չիպերի արտահանման լիցենզիայի հետ կապված ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին: Այդ ծրագիրն իրականացվում է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված մտադրությունների հուշագրի տամաբանության մեջ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վերջերս առիթ է ունեցել նախագահ Թրամփի հետ խոսել այդ թեմայով, քանի որ ներդրողները ընթացակարգերի հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին:
«Ուրախ եմ և շնորհակալ եմ, որ Սպիտակ տունը պատշաճ և շատ արագ արձագանքեց, և այդ, ըստ էության, ներդրումային ծրագիրը արդեն կյանքի կկոչվի: Շնորհավորում եմ Firebird ընկերությանը և առհասարակ տեխնոլոգիական ոլորտին եմ շնորհավորում, որովհետև կարծում եմ, որ դա, իսկապես, շատ ծանրակշիռ նշանակության ներդրումանին ծրագիր է, և մեզ բոլորիս եմ շնորհավորում այդ առիթով»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը պատասխանելով լրագորղի երկրորդ հարցին նշեց, որ «Հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու մեր գործիքը թափանցիկությունն է, ժողովրդավարությունն է, եվ ակտիվ հաղորդակցությունը հանրության հետ»։