Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սոցցանցերում «սրտիկելու» թրենդը։

«Յուրաքանչյուր մարդ, ինչպես դուք եք ասում, իր «վայբն» ունի: Սա հետաքրքիր է, հաճելի և ցույց է տալիս նրա մարդկային կողմը։ Բոլորը սովոր են, որ առաջնորդը խիստ լինի։ Մեր նախագահն էլ, հիշում եք, ինչպես էր տախտակ կոտրել, և էլի  տարբեր բաներ։ Սա էլ նրա վայբն է՝ իր տեսակի մեջ»,– ասել է Կոշերբաևը։

Նրա խոսքով՝ ղազախ պաշտոնյաներն էլ կարող են նման բան իրենց թույլ տալ։

«Իհարկե, կարող են, փորձեք հարցնել նախարարներին։ Մեր ակիմները (պաշտոնյաները), ինչպես տեսնում եք, իրենց սոցիալական էջերում թույլ են տալիս նմանատիպ բաներ», – նշել է նա՝ հավելով, որ իրենք ընկերների շրջանում, անձնական հանդիպումներում ևս կատակում են և ունեն իրենց հումորները։

935