Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կասպից ծովում անցկացված զորավարժությունների ընթացքում զոհված 12 զինծառայողների թվում եղել են 11 ժամկետային ծառայության նավաստի և մեկ ավագ լեյտենանտ։ Այս մասին վկայում է Ղազախստանի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված՝ սեպտեմբերի 24-ին զոհված 12 զինծառայողների ցուցակը, որում նշված են ժամկետային ծառայության նավաստիների և ավագ լեյտենանտի անունները։
Կասպից ծովի ափին գտնվող Մանգիստաուի մարզի վարչակազմի թարմացված տվյալների համաձայն՝ զորավարժությունների ընթացքում ծովի ալիքները 17 հոգու քշել են դեպի բաց ծով. նրանցից 12-ը զոհվել են, 3-ը՝ փրկվել։ Մյուս երկու զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հանրապետության պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ռազմածովային զորավարժությունների ընթացքում ծովի ալիքները  դեպի բաց ծով են քշել 19 ղազախստանցի զինծառայողի, որոնցից 3-ը փրկվել են, իսկ 9-ի մահը հաստատվել է։

71