Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, որի տանը անցկացվում է խուզարկություն, նշել է, որ քննիչները որևէ խոչընդոտի չեն առնչվում, իսկ իր փաստաբանները տեղում են՝ համագործակցելով իրավապահ մարմինների հետ:
Նշենք, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության աշխատակիցները խուզարկություններ են անցկացնում Կիևի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի կառավարական տանը։
Financial Times-ի թղթակից Քրիստոֆեր Միլլերի աղբյուրների համաձայն, Երմակի տանը խուզարկությունները կապված են «Էներգաատոմ»-ում կոռուպցիայի գործի հետ։
Նշենք, որ նոյեմբերի 25-ին հարցաքննվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը նույն գործի շրջանականերում։