Միրզոյանն ու Ալբանիայի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության զարգացման հարցեր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Էլիզա Սպիրոպալի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցության զարգացման հարցեր։
Ընդգծելով երկու երկրների ղեկավարների մակարդակով ձևավորված երկխոսությունն՝ Արարատ Միրզոյանը և Էլիզա Սպիրոպալին կարևորել են տնտեսական, նորարությունների և այլ ոլորտներում համագործակցության ներուժի արդյունավետ իրացումը։
Անդրադարձ է կատարվել ԵՄ-ին առնչվող փոխգործակցության հարցերի. ԱԳ նախարարներն ընդգծվել են ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։
05 Դեկտեմբեր, 2025 11:27
846
Ինչ փաստաթղթեր են փոխանակել Արարատ Միրզոյանն ու Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարը
17 Հոկտեմբեր, 2026 15:52
Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը
16 Հոկտեմբեր, 2026 10:30
Արարատ Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը
13 Հոկտեմբեր, 2026 22:13