Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքացու ահազանգի հիման վրա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Էլեոնորա Հակոբյանին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Արցախի փողոց) և հայտնաբերել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

 

Մասնավորապես՝

 

արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.

բացվող ներքին պատուհանները (վերնափեղկերը) չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր. սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները. պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

 

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

 

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:

477