Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկուն անվանել է «ողբերգական անձնավորություն»։

«Պարոն Հերչինսկին ողբերգական անձնավորություն է, կարող եմ ձեզ ևս մեկ անգամ ասել։ Նույնիսկ ավելի ողբերգական, քան նրա նախորդը՝ պարոն Հարցելը։ Դուք գիտեք, թե ինչպես ավարտվեց պարոն Հարցելի դիվանագիտական կարիերան։ Նրան թույլ էին տալիս ամեն ինչ ասել վրաց ժողովրդի դեմ, իսկ վերջում նույնիսկ պատշաճ աշխատանքով չպատվեցին։ Նույնը տեղի է ունենում նաև հիմա․ պարոն Հերչինսկուն թույլ են տալիս ամեն ինչ ասել, և հենց այդ պատճառով էլ նա ողբերգական անձնավորություն է»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով՝ ԵՄ դեսպանը կոպտորեն միջամտել է ընտրական գործընթացին, ընտրություններից առաջ ուղիղ կոչեր է արել՝ ի պաշտպանություն ընդդիմության, ինչպես նաև խրախուսել է երկրում ցուցարարների կողմից բռնության կիրառումը։

92