Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի իշխանությունները նպատակ ունեն ամրապնդել Ռուսաստանի հետ կապերը առևտրատնտեսական և հումանիտար հարցերում։ Այդ ուղղությամբ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլին արդեն արդյունավետ աշխատանք է սկսել։
Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մեր նպատակն, իհարկե, հաղորդակցության ուղիներն ամրապնդելն է Ռուսաստանի հետ։ Մենք աշխատում ենք տարբեր ուղղություններով, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի և հումանիտար հարցերի շուրջ։ Ուզում եմ նշել, որ Գեորգի Զուրաբաշվիլին արդեն շատ արդյունավետ աշխատանք է սկսել, և այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի»,- ասել է Կոբախիձեն։
Լրագրողների ճշտող հարցին, թե հատկապես ինչ արդյունավետ քայլեր է Զուրաբաշվիլին արդեն ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերություններում, Վրաստանի վարչապետը չի պատասխանել՝ նշելով, որ դա բացառապես պետական կարևորության հարց է։