Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի, Գրենլանդիայի և Դանիայի միջև չորեքշաբթի օրը կայացած բանակցությունների ժամանակ ներկայացուցիչները քննարկել են Արկտիկայի անվտանգության հարցերը․ այս մասին հաղորդում է Դանիայի արտաքին գործերի նախարարությունը՝ ըստ Reuters-ի։

Կողմերը հանդիպել են՝ «քննարկելու, թե ինչպես կարող ենք լուծել Արկտիկայի անվտանգության վերաբերյալ ամերիկյան մտահոգությունները՝ հարգելով Թագավորության կարմիր գծերը»։

2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության անհրաժեշտության մասին։ 

338