ԱՄՆ պետդեպարտամենտը Կուբան ներառել Է ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մայք Փոմպեոյի հայտարարությունից:

«Պետական դեպարտամենտը Կուբան ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում Է ներառել միջազգային ահաբեկչությանը քանիցս ցուցաբերած աջակցության եւ ահաբեկիչներին ապաստան տրամադրելու համար»,- ասվում Է հայտարարության մեջ:

Փոմպեոն ընդգծել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն «ամենասկզբից կենտրոնացած Է եղել ռեժիմին ռեսուրսների տրամադրումը մերժելու վրա, որոնք նա օգտագործում Է իր ժողովրդին հարստահարելու եւ Վենեսուելայում նրա չարամիտ միջամտությանը հակազդելու համար»: «Այդ գործողություններով մենք կրկին պատասխանատվության ենք ենթարկում Կուբային եւ հստակ ազդակ տալիս նրան. ռեժիմը պետք Է դադարեցնի աջակցել միջազգային ահաբեկչությանը եւ վնասել ԱՄՆ-ի արդարադատությանը»,- հավելել Է պետքարտուղարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

110