Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են՝ շուրջ 700 առանձնատուն կտրամադրվի իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիներին:

«Տեղահանված բնակիչների համար Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների գյուղական անբնակ առանձնատների վերանորոգման ծրագրի շրջանակներում՝ անցած տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ մեկնարկել է 71 առանձնատան վերանորոգումը: Դրանցից 34-ն արդեն հանձնվել են շահագործման, իսկ մյուսների վերանորոգումն ընթացքում է:

 

Նախատեսված 700 առանձնատների վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում՝ անբնակ տների թվի վերաբերյալ շրջվարչակազմերի ներկայացրած տվյալները ստանալուց անմիջապես հետո: ԱՀ քաղաքաշինության նախարարության և 28 շինարարական կազմակերպությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ վերականգնման աշխատանքներին զուգահեռ սկսել նաև այդ առանձնատների վերանորոգումը:

 

Գյուղական առանձնատները, ներքին և արտաքին հարդարումից բացի, կունենան խոհանոց և ներքին սանհանգույց։ Մինչ այդ՝ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվում շրջվարչակազմերի և անբնակ առանձնատների սեփականատերերի հետ:

 

Բացի այդ, ծրագրում ընդգրկված են նաև գյուղական բնակավայրերի այն տները, որոնցում երկար տարիներ փաստացի ոչ ոք չի բնակվում:

 

Ծրագրի ֆինանսավորումը կատարվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով»,- տեղեկացնում են նախարարությունից:

 

 

12 Հունվար, 2021 14:43
416
; ;