Արձանագրվել է ազնվացեղ եղջերուի բնության մեջ առաջին ձագի ծնունդը․ նախարար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կենսաբազմազանության վերականգնումը Հայաստանում իրականություն է դառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և կից տեսանյութ հրաօարակել։
«Համացանցում հերթական տեսանյութն է հայտնվել, թե ինչպես է «Կովկասյան ազնվացեղ եղջերուն զբոսնում Լոռու անտառներում։ 2025 թվականին բնություն է բաց թողնվել 9 առանձնյակ։ Արդեն արձանագրվել է նաև բնության մեջ առաջին ձագի ծնունդը, ինչը վկայում է, որ իրականացվող աշխատանքները տալիս են շոշափելի արդյունք։
Այսօր ազատ պայմաններում ապրում է 18 առանձնյակ՝ հաստատելով, որ տեսակի վերականգնումը Հայաստանում իրականություն է դառնում»,-նշել է նա։
31 Մարտ, 2026 22:23
344
Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ավտովթարի զոհ է դարձել
08 Մայիս, 2026 22:55
Ազնվացեղ եղջերուների վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի. ՇՄՆ-ն խնդրում է չմոտենալ բնակավայրերի մոտ հասած կենդանիներին
02 Ապրիլ, 2026 19:35
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (տեսանյութ)
16 Փետրվար, 2023 16:20