Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լեգենդար «Deep Purple»-ի անդամները կարճատեւ այցով ուրախացրել են Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիին, որը բրիտանական ռոք-խմբի մեծ երկրպագու է։

Նա «Deep Purple»-ը բազմիցս անվանել է իր սիրելի խմբերից մեկը՝ «Black Sabbath»-ի եւ «Iron Maiden»-ի հետ մեկտեղ։

«Դուք իմ Աստվածն եք»,- հիացած ասել է նա «Deep Purple»-ի թմբկահար Իեն Փեյսին՝ նրան նվիրելով իր ինքնագրով փայտիկների հավաքածուն:

Վոկալիստ Յան Գիլանի եւ խմբի մյուս անդամների հետ կարճատեւ լուսանկարահանումից հետո Տակաիտին պատմել է, որ «Machine Head» ալբոմը գնել էր տարրական դպրոցում սովորելու տարիներին:

 

 

396