Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Iravaban.net-ը գրում է․

Ապրիլի 8-ին Մասիսի Քրեական դատարանում շարունակվում էր Արտաշատում տեղի ունեցած սպանության գործի քննությունը։

 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ բժշկական կենտրոնից ներքին գործերի նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ, 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել էր ևս մի հաղորդում, բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում իսկ 15-ամյա տուժողը վիրահատարանում մահացել է։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արտաշատ քաղաքի 46–ամյա բնակիչը զանգահարել է 45-ամյա համաքաղաքացուն և կապված մինչ այդ նրանց զավակների միջև տեղի ունեցած վիճաբանության հետ՝ առաջարկել հանդիպել։

Նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, 46–ամյա տղամարդը իր որդու, եղբոր և վերջինիս որդու և այլ անձանց հետ, նախապես զինված որսորդական հրացանով, այլ տեսակի զենքերով, սուր կտրող-ծակող առարկաներով, փայտե մահակներով, գնացել են 45–ամյա տղամարդու բնակության վայրի և մանկապարտեզի հարակից հատված՝ պարզաբանումներ կատարելու նպատակով:

Հիշյալ վայրում կողմերի միջև առաջացած վիճաբանության ընթացքում մասնակիցներից մեկը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, փայտե հաստ կտորով հարվածել է 45–ամյա տղամարդու գլխին, որի հետևանքով վերջինս ընկել է գետնին: Այնուհետև 46–ամյա տղամարդը, նրա որդին, եղբայրը և նրանց հետ գտնվող մյուս անձինք սպանություն կատարելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով հարվածներ են հասցրել արյունահոսող վնասվածքով, ընկած վիճակում գտնվող 45–ամյա տղամարդուն:

Վերջինս, իրենց տնից վերցնելով հոր անվամբ հաշվառված,  որսորդական հրազենը, մի քանի կրակոց է արձակել 46–ամյա տղամարդու և նրա եղբոր ուղղությամբ, որի հետևանքով վերջինիս պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
 

490