Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հորմուզի նեղուցի լիակատար ականազերծումը կարող է տևել վեց ամիս և, հավանաբար, հնարավոր կլինի միայն Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ավարտից հետո։

ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան այս գնահատականը տվել է Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի անդամների համար փակ ճեպազրույցի ժամանակ, չորեքշաբթի՝ ապրիլի 22-ին, հաղորդել է The Washington Post-ը՝ հղում անելով երեք տեղեկացված պաշտոնյաների։

Կանխատեսումը վրդովմունք է առաջացրել ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների շրջանում։

Նույն աղբյուրների համաձայն, Հորմուզի նեղուցում և շրջակայքում գտնվող որոշ ականներ հեռակա կարգով տեղադրվել են Իրանի կողմից՝ GPS տեխնոլոգիայի միջոցով, ինչը զգալիորեն բարդացրել է դրանց հայտնաբերումը ԱՄՆ զինված ուժերի կողմից։

325