Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պենտագոնը Իրանի դեմ ռազմական գործողությունների պատճառով արագ տեմպերով ծախսում է իր բյուջեն, և որոշ հիմնական ծրագրերի համար նախատեսված միջոցները կարող են սպառվել արդեն առաջիկա շաբաթների ընթացքում՝ հայտնում է «The Washington Post»-ը (WP)։
Հրատարակության աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերը ստիպված են կրճատել զորավարժություններն ու ուսումնական պատրաստությունը՝ մարտունակությունը պահպանելու նպատակով։ «The Washington Post»-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը կարող են մինչև հուլիսի վերջ ամբողջությամբ սպառել 2026 ֆինանսական տարվա բյուջեով մի շարք ծախսերի համար նախատեսված միջոցները։
Վերջին շաբաթներին Պենտագոնը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով զորավարժությունների և սպառազինության գնումների համար նախատեսված 4,3 միլիարդ դոլարը վերաբաշխել՝ «ավելի հրատապ առաջնահերթությունների ֆինանսավորման» նպատակով, և ներկայում սպասում է պատասխանի։