Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսի անդամներին տեղեկացրել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության և այլ ծախսերի համար անհրաժեշտ է 80 միլիարդ դոլար լրացուցիչ ֆինանսավորում. հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ այս շաբաթվա սկզբին ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Սթիվեն Ֆեյնբերգը հեռախոսազրույցներ է ունեցել ամերիկացի օրենսդիրների հետ և նրանց ներկայացրել Պենտագոնի կարիքները։

Պաշտպանության նախարարության ղեկավարությունը զգուշացրել է, որ Պենտագոնը կարող է այս ամռանը միջոցներ չունենալ, եթե Կոնգրեսը չհաստատի լրացուցիչ ֆինանսավորումը։ Հրատարակությունը գրում է, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են ստիպված լինել կրճատել մի շարք ծրագրեր, այդ թվում՝ զորավարժությունները։

93