Համայնքային ոստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 19-ին՝ ժամը 20․30-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով Հայանիստ գյուղ մեկնած շտապօգնության անձնակազմին բուժառուն սպառնում է՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործողություններին։
Հայանիստ մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ ոչ սթափ 49-ամյա տղամարդը շտապօգնության աշխատողներից պահանջել է կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են նրանց գործառույթների հետ, հնչեցրել է սպառնալիքներ՝ շտապօգնության աշխատողների մոտ առաջացնելով վախի և տագնապի զգացողություն։
49-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
21 Մայիս, 2026 13:13
431
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր
06 Հուլիս, 2026 18:57
Քրեական ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24 Հունիս, 2026 20:56
Համայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել
18 Հունիս, 2026 19:25
Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ
09 Մարտ, 2026 22:52
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
24 Փետրվար, 2026 19:21
Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել. նոր մանրամասներ
17 Հոկտեմբեր, 2024 02:39