Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ընտրությունը կատարել է Երևանի 9/21 ընտրատեղամասում: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընտրակաշառքի և այլ երկրներից ՀՀ քաղաքացիներին Հայաստան բերելու դեպքերին:
«Կարծում եմ՝ մեր ժողովրդի արձագանքը ակնհայտ է, և ես որքանով որ հետևում եմ, շատ բացասական ալիք է բարձրանում այդ գործողությունների պատճառով, և էն մարդիկ, ովքեր չէին ուզում քվեարկեին, և էն մարդիկ, ովքեր նույնիսկ տրամադրված էին քվեարկելու էդ ուժերին, հիմա կա՛մ զերծ են մնում, կա՛մ շատ ակտիվ գնում են քվեարկելու, և վստահ եմ, որ էդ բացասական ալիքը՝ 1000 հոգի, 2000 հոգի բերելու բացասական ալիքը և Հայաստանում, Հայաստանի անկախության և պատերազմ չլինելու կողմնակիցներին էլ ավելի մեծ խթան ա հանդիսանալու գնալ-քվեարկելու, իսկ իրավապահները աշխատում են և շատ խիստ են լինելու»,- ասել է նա: