Փետրվարի 7-ից մինչև այսօր ընտրական գործընթացի ընթացքում ստացվել է 293 հաղորդում. Դատախազություն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ըստ Դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ 13:00-ն, ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
293 հաղորդումներից՝
- 174-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
- 297 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
- 14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:
- Պատգամավորի 12 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 11-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում:
07 Հունիս, 2026 14:32
76
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քր. հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդություններ են ներկայացվել ԿԸՀ. Դատախազություն
06 Հունիս, 2026 22:30
Գյումրիում անկարգություններին մասնակցած և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած 13 անձի գործ դատարանում է
02 Հունիս, 2026 14:41
«Մարտի 1»-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող. դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը
02 Հունիս, 2026 12:17