Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է․
«Իվետա Տոնոյանի հրապարակած այս քաղվածքը իրապես սխալ է անցկացվել ԿԸՀ կայք։ Բայց սխալ են անցկացվել ոչ միայն ԲՀԿ-ի, այլև կարծես բոլորի ձայները։ Մասնավորապես, այս նկարի 27/7 տեղամասի ՔՊ-ի ստացած 301 ձայնի փոխարեն կայքում անցկացվել է 63 ձայն։ ՔՊ-ի (համար 16) ձայները գրվել են ԴՕԿ-ի (համար 15) դիմաց , Հայաստան դաշինքի (համար 17) 63-ը՝ ՔՊ (համար 16) դիմաց։ Այսպիսով՝ ԲՀԿ-ի գործուն միջամտության արդյունքում սխալի բացահայտումը ՔՊ-ի ձայներն այս տեղամասում կավելանան 238-ով։
Կարծես լիովին նույն պատկերն է տիկին Տոնոյանի հրապարակած 27/26-ում, որտեղ ՔՊ-ի ստացած 524 ձայնի փոխարեն ԿԸՀ կայք է անցկացվել Հայաստան դաշինքի 112 ձայնը։ ՔՊ-ի ձայներն էլ էլի գնացել են ԴՕԿ-ի դիմաց։ Այս տեղամասում էլ ՔՊ-ի ձայները կավելանան 412-ով։
Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասերում ավելացան 650-ով։ Թե բա՝ գողացել են ձայները։ Եթե սա գողություն էր, ապա ամենամեծ տուժողը մենք էինք, իսկ իրականում՝ ակնհայտ է, թե ինչ տեխնիկական սխալ է տեղի ունեցել, որը, բնականաբար, պիտի շտկվի, և բոլոր ուժերը պիտի ստանան իրենց ստացած ձայները»։