Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։
Վերահաստատված մանդատն արտացոլում է Հայաստանի ժողովրդի հարատև վստահությունն ու հավատը Ձեր առաջնորդության և տեսլականի նկատմամբ։
Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև ջերմ ու պատմական բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն առավել խորացնելու նպատակով»,- X սոցիալական հարթակում գրել է Մոդին:
08 Հունիս, 2026 15:40
129
Հայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա Մոդի
11 Մայիս, 2026 12:29
Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը՝ Նարենդրա Մոդիին
26 Հունվար, 2025 17:40
Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը. Նիկոլ Փաշինյան
04 Հունիս, 2023 21:54
Հայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա Մոդի
11 Մայիս, 2026 12:29
Թրամփը և Մոդին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
24 Մարտ, 2026 17:19
India Today-ը ցուցադրել է մուլտֆիլմ Պուտինի և Մոդիի մասնակցությամբ
05 Դեկտեմբեր, 2025 12:10