Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 8-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 01։00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից «Երևան» բժշկական կենտրոն մի երեխա է տեղափոխվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, խաղադաշտում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 16-ամյա Մ․ Մ․-ն և 14-ամյա Ն․ Մ․-ն ծեծի են ենթարկել 14-ամյա Ս․ Դ․-ին՝ պատճառելով մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ, որի ընթացքում վերջինս գետնից վերցրել է սուր կտրող-ծակող գործիք և հարվածել Ն. Մ․ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Իրավապահների կողմից Ս․ Դ․-ն հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին։

86