Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի զինված ուժերը հաջողությամբ հարվածել են նախատեսված թիրախներից 70%-ին ԱՄՆ-ի հետ վերջերս տեղի ունեցած փոխադարձ հարվածների ժամանակ. հաղորդում է Fars-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
«Տեղեկացված աղբյուրը հավելել է, որ նախնական տվյալներով, այս գործողության ժամանակ ընտրված թիրախների 70%-ին հաջողությամբ հարվածել են»,- նշել է իրանական լրատվական գործակալությունը։
Fars-ը պարզաբանել է, որ բալիստիկ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը կարողացել են թափանցել Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազայի, Քուվեյթի Ալի Ալ-Սալեմ ավիաբազայի և Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազայի հակաօդային պաշտպանության համակարգերը։
Հրամանատարները վնասի վերաբերյալ տվյալներ են ստացել արբանյակային պատկերներից և դաշտային հետախուզության տվյալներից։