Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «անկասկած ինչ-որ բան սխալ է հասկացել» Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների մոտեցման վերաբերյալ՝ ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Նա անկասկած ինչ-որ բան սխալ է հասկացել։ Բայց ես կասեի, որ նա լավ գործընկեր է։ Մենք կշարունակենք համատեղ աշխատել։ Բայց որտեղ շահերը տարբերվում են, Միացյալ Նահանգները կգործի մեր երկրի շահերից ելնելով։ Այդպես էլ պետք է լինի»,- ասել է նա CBS-ին տված հարցազրույցում։
Իրանը և Իսրայելը հունիսի 7-8-ը փոխանակվել են մի շարք հարվածներով։ Էսկալացիան սկսվել է այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի արվարձաններից մեկին, որտեղ տեղակայված են Իրանի դաշնակից լիբանանյան «Հըզբոլլահի» օբյեկտները։ Իրանը նախազգուշացրել էր, որ կմիջամտի, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ պատասխան հարված է հասցրել և դադարեցնում է Իսրայելի դեմ իր գործողությունները։