Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես հայտնել էինք՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից երկուսը՝ Սուսան Բադոյանը և Վահե Եղիազարյանը, երկու ամսով կալանավորվել էին․ ՀՀ քննչական կոմիտեից Araratnews-ին փոխանցեցին, որ նույն գործով  խափանման միջոց կալանք է ընտրվել նաև պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ և հայտարարվել է հետախուզում։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

138