Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբբին ամերիկացիներին հրավիրել է այցելել Իրան՝ նշելով, որ դա թույլ կտա նրանց անձամբ գնահատել երկրում տիրող իրավիճակը։

«Եթե (ԻՀՊԿ-ի կողմից ամերիկյան ժողովրդին ուղղված) նամակը կարդալուց հետո որևէ մեկի մոտ դեռ կասկածներ են մնացել, մենք պատրաստ ենք հրավիրել բոլոր ցանկացողներին՝ գալ այստեղ և ամեն ինչ տեսնել ներսից՝ թե՛ Հորմուզի նեղուցը, թե՛ բուն երկիրը»,- ասել է նա «ԻՀՊԿ-ի ուղերձը ԱՄՆ ժողովրդին» խորագրով մամուլի ասուլիսի ժամանակ։

Մոհեբբին նաև նշել է, որ նրանց համար, ովքեր չեն կարող այցելել, ԻՀՊԿ-ն «պատրաստ է նամակագրություն վարել»։

70