Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»-ի երկրորդ համաժողովը։
«Աղոթքի նախաճաշը» տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 2-3-ը՝ համախմբելով տասնյակ առաջնորդների Հայաստանից և աշխարհի 32 այլ երկրներից՝ պետական կառավարման, դիվանագիտության, բիզնեսի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կրոնական ոլորտներից։
Նշվում է, թե նախորդ տարի կայացած անդրանիկ միջոցառումից հետո «Աղոթքի նախաճաշը» կխորացնի երկխոսությունը հավատքի և հանրային կյանքի հատման կետում՝ կենտրոնանալով սկզբունքային առաջնորդության, միջազգային համագործակցության և փոփոխվող տարածաշրջանում Հայաստանի դերի վրա։
Համաժողովին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հիմնական ելույթով, որին կհաջորդեն հոգևոր և քաղաքական առաջնորդների խորհրդածություններն ու աղոթքները։
29 Սեպտեմբեր, 2026 11:47
206
Երևանում կանցկացվի Հայաստանի Հանրապետության Աղոթքի երկրորդ ամենամյա Նախաճաշը՝ համախմբելով առաջնորդների
25 Սեպտեմբեր, 2026 14:54
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանում առաջին Աղոթքի նախաճաշի միջոցառմանը. տեսանյութ
14 Նոյեմբեր, 2025 11:36
ՀՀ առաջին Աղոթքի նախաճաշին ելույթով հանդես կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանը
13 Նոյեմբեր, 2025 16:31
Երևանում կանցկացվի Հայաստանի Հանրապետության Աղոթքի երկրորդ ամենամյա Նախաճաշը՝ համախմբելով առաջնորդների
25 Սեպտեմբեր, 2026 14:54
Նախաճաշ Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
01 Օգոստոս, 2026 11:30
Վարչապետի ու ԱԳ նախարարի նախաճաշը ուրախ ավտոբուսում
21 Մայիս, 2026 11:08