Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2021 թվականին Շիկահողի արգելոցում և առհասարակ սահմանամերձ հատվածներում մենք ունեցել ենք էկոհամակարգի խաթարում և էկոհամակարգի վնաս: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Այս պահին մեզ համար վնասները չափելի չեն: Բնապահպանական խնդիրները շատ կարևոր են մեզ համար, կառավարության առաջնահերթություններից են, և ինձ համար՝ որպես ՇՄ նախարարի, առաջնային խնդիրներից: Բայց խնդրում եմ հաշվի առնել, որ մենք ունենք մեկ շատ ավելի օրակարգային հարց, դա խաղաղության օրակարգն է, և մենք գնում ենք խաղաղության մեր հարևանների հետ:
Կարծում եմ, որ մենք սահմանազատման աշխատանքներն իրականացնելուց հետո հնարավորություն կունենանք ավելի խոր ուսումնասիրություն անել կոնկրետ սահմանամերձ հատվածի վնասների հետ կապված: Ես նախորդ անգամ էլ ասացի, օրինակ, կարող ենք առաջարկությամբ հանդես գալ մեր հարևանների հետ բնապահպանական և էկոհամակարգերի վերականգնման ծրագրերով անդրսահմանային հատվածներում:
Հարցին՝ իսկ Շիկահողի այլ հատվածներում հնարավոր լինո՞ւմ է սրսկման, սպասարկման աշխատանքներ իրականացնել, նախարարը պատասխանեց՝ կարողանում են, քանի որ խնդիրն անդրսահմանային հատվածներին է վերաբերում: