Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսի 16-17-ը Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում՝ հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։

«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը 2026 թվականի հունիսի 16-17-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով։ Մոսկվա կատարած այցի ընթացքում արտգործնախարար Ֆիդանը նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասել է գործակալության աղբյուրը։

83