Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձը՝ տեղեկացնելով, որ ազատությունից զրկման ժամանակահատվածում ձեռք է բերել մի շարք առողջական խնդիրներ։ Հայաստան վերադառնալուց հետո դիմել է բուժհաստատություն, անցել անհրաժեշտ հետազոտություններ, որոնց արդյունքներով ցուցվել են վիրահատություն, ֆիզիոթերապիա և այլ բժշկական միջամտություններ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Քաղաքացին հայտնել է, որ ներկայում ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարողանում ստանալ իրեն անհրաժեշտ բուժօգնությունը և խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ ցուցված բուժօգնությունն անվճար հիմունքներով ստանալու հարցում:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ քաղաքացու դիմումին անմիջապես ընթացք է տրվել և համապատասխան առաջարկ է ներկայացվել Առողջապահության նախարարություն:

Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում` հնարավորին սեղմ ժամկետում կազմակերպվել են բոլոր բժշկական հետազոտությունները և իրականացվել է անհրաժեշտ վիրահատությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

 

167