Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23:10-ի սահմաններում Ազատության պողոտա, Ադոնց և Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Chevrolet Volt և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, բախման հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

76