Վթարի է ենթարկվել «Տելակ» ամառային ճամբարից երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ տեսանյութ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, 1 հոգի՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել է մոտ 18 ուղևոր, հիմնականում երեխաներ, որոնք «Տելակ» ամառային ճամբարից ուղևորվել են Կարին գյուղ՝ էքսկուրսիայի։
Տեսանյութն՝ այստեղ
17 Հունիս, 2026 13:54
101
Ողբերգական վթար Արարատի մարզում․ վիրավորներից 3-ը անչափահաս են
16 Հունիս, 2026 23:07
Խոշոր վթար Ապարանում․ կա 3 վիրшվոր
16 Հունիս, 2026 21:52
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
13 Հունիս, 2026 13:28
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակ
17 Հունիս, 2026 14:21
Աշտարակի խճուղում ավտոմեքենա է այրվել
28 Մայիս, 2026 09:21
Երևանի հեռուստաաշտարակի մեդիաֆասադում գովազդի տեղադրման հնարավորություն ունեն բոլոր քաղաքական ուժերը
14 Մայիս, 2026 11:46