Խոստանում եմ՝ լավ կլինեմ․ Քլարքսոնի մոտ ագրեսիվ քաղցկեղ է հայտնաբերվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայտնի բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար, Top Gear-ի նախկին հաղորդավար Ջերեմի Քլարքսոնը հայտարարել է, որ իրեն ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ՝ հաղորդում է BBC-ն։
Նա լուրը հայտնել է «Քլարքսոնի ֆերմա» հաղորդման վերջին սերիայում, որը հեռարձակվել է հունիսի 17-ին։ Սերիայի հեռարձակումից մի քանի ժամ առաջ նա սոցիալական ցանցերում երկրպագուներին զգուշացրել է, որ եթերաշրջանի եզրափակիչ սերիան դիտելը «դժվար» կլինի։
66-ամյա Քլարքսոնը չի նշել, թե ինչ տեսակի քաղցկեղ է ախտորոշվել, բայց այն որակել է որպես «ագրեսիվ» և նշել, որ իր բուժման շրջանակներում հեռացվել է շագանակագեղձի մի մասը։
«Խոստանում եմ, որ լավ կլինեմ»,- վստահեցրել է նա` զգուշացրնելով, որ որոշ ժամանակ անհասանելի կլինի։
17 Հունիս, 2026 14:41
80