Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը 4:0 հաշվով խոշոր հաղթանակ է տարել Սաուդյան Արաբիայի հավաքականի նկատմամբ՝ 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում։ Խաղը տեղի է ունեցել ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։

Իսպանիայի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Լամին Յամալը (10-րդ րոպե) և Միկել Օյարսաբալը (21-րդ և 24-րդ րոպեներ)։ 49-րդ րոպեին ինքնագոլ է գրանցել Սաուդյան Արաբիայի պաշտպան Հասան Ալ-Թամբաքթին։

Այս հաղթանակից հետո Իսպանիայի հավաքականը գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով։ Նրանից հետո տեղաբաշխված են Ուրուգվայի, Սաուդյան Արաբիայի և Կաբո Վերդեի հավաքականները՝ յուրաքանչյուրը 1 միավորով։

Խմբային փուլի վերջին տուրում Իսպանիան կմրցի Ուրուգվայի, իսկ Սաուդյան Արաբիան՝ Կաբո Վերդեի հետ:

184