Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն իրենց առաջիկա հանդիպման ժամանակ կկարողանան քննարկել Վլադիմիր Զելենսկու սպառնալիքները Մինսկի հասցեին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Զելենսկին Լուկաշենկոյին սպառնացել էր հարձակումներով, որոնք, ենթադրաբար, կապված են սահմանային գոտում գտնվող սարքավորումների հետ։

«Իրոք, և դուք գիտեք, որ Ալեքսանդր Գրիգորևիչը (Լուկաշենկոն) խոսել է այս մասին, նա նախատեսում է կապեր հաստատել մոտ ապագայում։ Սա լավ հնարավորություն կլինի քննարկելու այս և այլ հարցեր»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

202