Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փոխնախագահ Ջ. Դ. Վենսը երկուշաբթի ասել է, որ Իրանի հետ խաղաղության բանակցությունները ստեղծել են «լավ հիմք՝ վերջնական հաջող համաձայնության հասնելու համար», որը կավարտի փետրվարի վերջին սկսված պատերազմը։

«Վերջնական համաձայնագիրը տունն է», — լրագրողներին ասել է Վենսը,- «Մենք հիմքը դրեցինք։ Մենք դեռ տունը չենք կառուցել, բայց հաջող հիմք ենք դրել՝ Ամերիկայի ժողովրդի համար լավ արդյունքի հասնելու ուղղությամբ»։

Նա նշել է, որ Իրանի ղեկավարությունը համաձայնել է կրկին հրավիրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին իր միջուկային օբյեկտներ։

Վենսը հավելել է, որ սա նշանավորում է առաջին քայլը դեպի Իրանի միջուկային ծրագրի ավարտ»։ «Սա հենց այն է, ինչ մենք ուզում էինք, հենց այն, ինչ մենք խնդրեցինք (Իրանից)»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

 

85