Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսպես կոչված «սովի քարերը»՝ հնարավոր անբերքատվության նախանշանները, Գերմանիայի Սաքսոնիա դաշնային երկրամասում երկարատև երաշտի հետևանքով դուրս են եկել ջրի տակից՝ Էլբա գետում։  Գետում ջրի մակարդակի վտանգավոր նվազման մասին նշույլներ պարունակող առաջին քարը հայտնվել է Պիրզնա քաղաքի շրջանում։ Քարի վրա փորագրված է ավելի քան 20 ամսաթիվ՝ սկսած 1707 թվականից։

Պիրզնայի հատվածում Էլբա գետի ջրի մակարդակը որոշ վայրերում իջել է 1 մետրով, իսկ Դրեզդենում այն կազմում է 54 սանտիմետր։ Գերմանիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ առաջիկա օրերին Սաքսոնիայում առանձին ամպրոպներ հնարավոր են, սակայն տեղումների առումով իրավիճակի էական բարելավում չի սպասվում։

70